չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Բայրամովը դարձյալ խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին

Բայրամովը դարձյալ խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետական ​​նախարար Սթիվեն Դաութի հետ:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել արդիական հարցերի, երկկողմ և տարածաշրջանային համագործակցության թեմաների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

Նշվում է, որ Բայրամովն իր զրուցակցին «տեղեկացրել է հետհակամարտային ​​շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, ինչպես նաև ականների սպառնալիքի մասին»։

Նա անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ կրկին խոսելով «ադրբեջանական կողմի նախաձեռնած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում ձեռք բերված հաջողությունների և այդ գործընթացի հաջող ավարտին խանգարող հիմնական խոչընդոտների մասին»։

Բայրամովն ասել է, թե «Հայաստանի Սահմանադրությունում և այլ օրենսդրական ակտերում առկա՝ Ադրբեջանի նկատմամբ «տարածքային պահանջներից» հրաժարումը բացառիկ նշանակություն ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու տեսանկյունից»։

  • Կիսվել: