երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բայրամովը Բորելի հետ հեռախոսազրույցում բողոքել է Հայաստանից

Բայրամովը Բորելի հետ հեռախոսազրույցում բողոքել է Հայաստանից

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, տեղեկացնում է APA-ն:

Նշվում է, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բայրամովը Բորելին բողոքել է,  իբրև թե «Հայաստանի սադրանքները», «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարությունները» չեն ծառայում տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

  • Կիսվել: