հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բայրամովը Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը

Բայրամովը Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը

Այսօր Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպման ընթացքում քննարկված խաղաղության օրակարգի առաջմղման կարեւորությունը, տեղեկացնում է APA-ն։

Նշվում է, որ Բայրամովն ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա:

Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը կարևոր է կանխել այդ գործընթացին ՛՛խոչընդոտելու փորձերը՛՛: Նա պարզաբանել է, որ նկատի ունի, իր խոսքով, ՛՛Հայաստանի վերջին սադրանքները՛՛։

 

  • Կիսվել: