կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Բայրամովն ու Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Բայրամովն ու Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ինքը՝ Բայրամովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Բայրամովը, մասնավորապես, գրել է. ՛՛Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ես մտքեր փոխանակեցի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Մենք քննարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման և խաղաղության գործընթացը։ Քննարկել ենք հետկոնֆլիկտային իրավիճակը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման խնդիրները՛՛:

  • Կիսվել: