երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բայրամովն ու Լավրովն անդրադարձել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքին

Բայրամովն ու Լավրովն անդրադարձել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքին

Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

՛՛Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել գագաթնաժողովների որոշումների արագ եւ լիարժեք իրականացման՝ այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանի սահմանազատման մեխանիզմների գործարկման ուղղությամբ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, որ զրույցի ընթացքում կողմերը ՛՛քննարկել են Մոսկվայում կայացած 3 + 3 ձեւաչափի հիմնադիր ժողովը եւ ադրբեջանցի ու հայ հասարակական գործիչների հանդիպումը՛՛։

 

  • Կիսվել: