շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Բայրամովն ու Կլաարը մտքեր են փոխանակել ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման, միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ անցկացվող բանակցությունների ընթացիկ վիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը:

Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նաև ասված է, որ ՛՛ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և ապագայում ջանք չի խնայի այդ ուղղությամբ երկու երկրների քաղաքական ղեկավարության միջև շփումները շարունակելու համար՛՛:

  • Կիսվել: