երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բայրամովն իր հունգարացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի «ձեռնարկած քայլերը՝ խաղաղության օրակարգի առաջխաղացման ուղղությամբ»

Բայրամովն իր հունգարացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի «ձեռնարկած քայլերը՝ խաղաղության օրակարգի առաջխաղացման ուղղությամբ»

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում հանդիպել է իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ:

Նշենք, որ Սիյարտոն ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու SPECA 2023 գագաթնաժողովին (ՄԱԿ-ի հատուկ ծրագիր Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար):

Ինչպես հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հունգարիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակը։

Բայրամովը հունգարական կողմին տեղեկացրել է հետկոնֆլիկտային տարածաշրջանում տիրող իրավիճակի, խաղաղության օրակարգի առաջխաղացման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած վերջին քայլերի և խաղաղ գործընթացի հեռանկարների մասին։

Նշվում է նաև, որ նա ողջունվել է հունգարական ընկերությունների մասնակցությունն Արցախի՝ իրենց տիրապետության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնման և վերակառուցման աշխատանքները։

Իր հերթին Սիյարտոն նշել է, որ Հունգարիան շահագրգռված է երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմամբ:

  • Կիսվել: