հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բայդենի վարչակազմին կոչ եմ անում ներգրավվել այս հարցի կարգավորմանը. Մենենդեսը՝ ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք ներխուժման մասին

Բայդենի վարչակազմին կոչ եմ անում ներգրավվել այս հարցի կարգավորմանը. Մենենդեսը՝ ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք ներխուժման մասին

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը անդրադարձել է Սյունիքում ադրբեջանական ուժերի անօրինական առաջխաղացմանը և այս առնչությամբ հայտարարություն տարածել:

Մենենդեսի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև

՛՛Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն Ադրբեջանի զորքերի կողմից վտանգավոր և ագրեսիայի անօրինական դրսևորում է, որն ընդգծում է այն մշտական վտանգը, որի առաջ կանգնած է հայ ժողովուրդը:

Այսօր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն  և միջազգային հանրությունը որպես ամբողջություն պետք է արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարագործությունների համար կանգնելու է լուրջ հետևանքների առջև:

Բայդենի վարչակազմին կոչ եմ անում ներգրավվել այդ հարցի կարգավորմանը բարձրագույն մակարդակով՝ հստակեցնելով, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ անընդունելի են հետագա սպառնալիքներն ու ագրեսիան՛՛:

  • Կիսվել: