երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե Ադրբեջանը չի ընդունում որևէ քարտեզ, ինչի՞ հիման վրա է պնդում, որ գյուղերն ադրբեջանական են․ Մարուքյան

Եթե Ադրբեջանը չի ընդունում որևէ քարտեզ, ինչի՞ հիման վրա է պնդում, որ գյուղերն ադրբեջանական են․ Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանն X-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի թվիթին, ով պատասխանել էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը՝ պնդելով, որ «գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։

«Նման հայտարարություն կարելի է անել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն ընդունի և հիմնվի Խորհրդային Միության քարտեզի վրա։ Բայց քանի որ Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման որևէ քարտեզ, ինչի՞ հիման վրա է պնդում, որ գյուղերն ադրբեջանական են, հետևաբար տարածքային վեճի առարկա չեն»,-գրել է նա։

  • Կիսվել: