չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բավականին հստակ դիրքորոշում է ներկայացվել ԵՄ-ի կողմից՝ բոլոր գերիները պետք է վերադարձվեն․ Լիտվայի ԱԳ նախարար

Բավականին հստակ դիրքորոշում է ներկայացվել ԵՄ-ի կողմից՝ բոլոր գերիները պետք է վերադարձվեն․ Լիտվայի ԱԳ նախարար

Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը երկրորդեց Եվրոպական միության այն դիրքորոշումը, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո գերեվարված բոլոր անձինք պետք է վերադարձվեն: Այս մասին Լանդսբերգիսը նշեց ՀՀ aրտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Բավականին հստակ դիրքորոշում է ներկայացվել ԵՄ-ի կողմից, որ բոլոր պատանդները, բոլոր գերիները պետք է վերադարձվեն, եթե պլանավորում ենք որևէ փոխվստահությանն ուղղված գործունեություն: Ես, իհարկե, կարող եմ միայն երկրորդել Եվրոպական միության դիրքորոշումը»,- ասաց նախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: