երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բավականաին լուրջ ուրճացման մասին է խոսքը․ Արմեն Ռուսատամյանը՝ Գլխավոր  քարտուղարի պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն դարձնելու մասին

Բավականաին լուրջ ուրճացման մասին է խոսքը․ Արմեն Ռուսատամյանը՝ Գլխավոր  քարտուղարի պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն դարձնելու մասին

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկվում է  ԱԳՆ դիվանագիտական ծառայության պաշտոն համարվող Գլխավոր  քարտուղարի պաշտոնը դարձնել  քաղաքացիական ծառայության պաշտոն. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացված նախագծի քննարկմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Բացի այդ, ըստ նրա, պաշտպանության հարցերով ռազմական կցորդները կարող են ունենալ տեղակալներ և օգնականներ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուսատամյանը հետաքրքրվեց, թե հաշվարկ կա՞՝ ինչ է նստելու բյուջեի վրա այս փոփոխությունը։ «Բավականաին լուրջ ուրճացման մասին է խոսքը, կցորդներն ունենալու են իրենց տեղակալները, օգնականները, գումարած դրան, որ ընտանիքներով պետք է տեղափոխվեն տվյալ երկիր, և այդ պահպանման ամբողջ հարցերը բյուջեի վրա է»-ասաց նա։

Ռուստամյանը նշեց, որ եթե ընդունեն, որ բոլոր տեղերում պետք է այդ համալրումը լինի, արդյո՞ք ՀՀ դեսպանատներն ունեն այդ հնարավորությունը՝ զուտ շենքային առումով տեղավորելու։

Մնացական Սաֆարյանը նշեց, որ առաջարկն արվել է ՊՆ-ի կողմից ռազմական կցորդների մասով, և ՊՆ-ն է նախատեսում այդպիսի ավելացումներ այն դեպքերում, երբ նպատակահարմար է։ «Ճիշտ է իրենց ուղղել բյուջեի մասով հարցը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է դեսպանատներում կա՞ն շենքային պայմաններ, թե՞ ոչ՝ փոխնախարարը նշեց, որ որոշ դեսպանություններում կան այդ պայմանները։ «Կարծում եմ՝ այդ երկրների մասին է նշվում, իսկ եթե չկա, դա ծրագրային աշխատանք է, այն երկրներում, որտեղ նպատակ կունենանք ավելացնելու, այդ ժամանակ ՊՆ-ն կներկայացնի վարչապետին, որովհետև հաստիքների ավելացումը վարչապետի որոշմամբ է լինում»,-ասաց նա։  

Արմեն Ռուսատմյանը նշեց, որ օրենքի նախագիծը  թերի է, քանի որ չունեն ֆինանսական ծախսերի մասին ամենատրիվյալ պահանջը։  

Փոխնախարարը նշեց, որ նախագիծը լիազոր նորմի, դրա հնարավորության մասին է։

  • Կիսվել: