ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բարի գալուստ, պարոն նախագահ. Հայաստանի ու Վրաստանի նախագահները Թվիթերում ողջունել են միմյանց

Բարի գալուստ, պարոն նախագահ. Հայաստանի ու Վրաստանի նախագահները Թվիթերում ողջունել են միմյանց

Վրաստան կատաերլիք այցից առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը թվիթերում վրացերենով գրառում է արել, կից հրապարակել հայերեն տարբերակը, գրում է aliq.ge-ն:

«Ուրախությամբ սպասում եմ իմ գործընկերոջ՝ եղբայրական Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը վաղվա պաշտոնական այցի շրջանակում»,- երկու լեզուներով գրել է Սարգսյանը:

Ժամեր անց գրառումով կիսվել է Սարգսյանի վրաց գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլին, ավելացնելով՝ «Բարի՛ գալուստ Վրաստան, պարո՛ն Նախագահ»:

Նշենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկօրյա այցը Վրաստան մեկնարկելու է ապրիլի 15-ին: Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Օրբելիանիի պալատում:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի նախագահների առերես և ընդլայնված հանդիպում, որից հետո Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգան համատեղ հայտարարություններով մամուլում:

Նախատեսվում է նաև հանդիպում ՀՀ Նախագահի և Վրաստանի խորհրդարանի նախագահի միջև:

  • Կիսվել: