ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ամբողջ կազմով հայ զինվորի կողքին է. հայտարարություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ամբողջ կազմով հայ զինվորի կողքին է. հայտարարություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ հարենակիցներ,

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանն Արցախի հանրապետության ուղղությամբ սանձազերծել է պատերազմական գործողություններ, սկսել օդային և հրթիռային հարձակում Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով: Միայն մեր միասնությամբ ու համախմբվածությամբ մենք կարող ենք արժանի հակահարված տալ թշնամուն:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ամբողջ կազմով հայ զինվորի կողքին է, պատրաստ զենք վերցնել հանուն հայրենիքի անվտանգության պահպանման: Այս պահին մենք բոլորս զինվոր ենք:

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամները վաղ առավոտից միջազգային կառույցների իրենց գործընկերներին ահազանգել են տիրող իրավիճակի մասին՝ ակնկալելով համարժեք գնահատական:

  • Կիսվել: