չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Գագիկ Ջհանգիրյանի հետ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Գագիկ Ջհանգիրյանի հետ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպել են ԲԴԽ անդամի թեկնածու, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանի հետ։

Ինչպես հայտնել է ԱԺ ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ հանդիպումն անցել է աշխատանքային նորմալ մթնոլորտում, սակայն դեռ որոշված չէ, թե ինչպես է քվեարկելու խմբակցությունը: Աբովյանի խոսքով՝ որոշում կկայացնեն հանդիպման արդյունքները քննարկելուց հետո:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։

 

  • Կիսվել: