ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բառերի ինչ-որ անհավանական էկվիլիբրիստիկա է. Զախարովան մեկնաբանեց Փաշինյանի խոսքերը ՌԴ-ի՝ ՄԱԿ-ին դիմելու վերաբերյալ

Բառերի ինչ-որ անհավանական էկվիլիբրիստիկա է. Զախարովան մեկնաբանեց Փաշինյանի խոսքերը ՌԴ-ի՝ ՄԱԿ-ին դիմելու վերաբերյալ

Այսօր ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձավ հարցին, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն վերաբերվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՛՛եթե Ռուսաստանը չկարողանա ապահովել կայունություն եւ անվտանգություն Լեռնային Ղարաբաղում՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, ապա նա կամ պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ դրանով իսկ բարձրացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ռուս խաղաղապահներին մանդատ տալու հարցը, կամ Լեռնային Ղարաբաղ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը՛՛:

Այս առնչությամբ նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այլ բացատրություն չեմ կարող տալ: Ես չեմ էլ փորձի վերլուծել եւ ինչ-որ կերպ հանգել ինչ-որ եզրակացության, թե ինչ կարող է նկատի ունենալ, եւ ինչպես է դա առնչվում ինչ-որ բանի հետ: Այս արտահայտությունն այնքան անբացատրելի է, որ չեմ պատրաստվում բացատրել։ Սա բառերի ինչ-որ անհավանական էկվիլիբրիստիկա է՛՛:

 

  • Կիսվել: