հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բարձր ենք գնահատում ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Էստոնիայի դիրքորոշումը. Փաշինյան

Բարձր ենք գնահատում ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Էստոնիայի դիրքորոշումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Շնորհավորում եմ Ձեզ և Էստոնիայի բարեկամ ժողովրդին Էստոնիայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Էստոնիայի միջև ձևավորվել և վերջին ժամանակաշրջանում արագ զարգանում են քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Երախտագիտություն եմ հայտնում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն աջակցելու գործում Էստոնիայի պատրաստակամության համար։

Բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Էստոնիայի դիրքորոշումը:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կընձեռվի Ձեզ հետ հանդիպելու և համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններին նոր շունչ հաղորդելու համար»:

  • Կիսվել: