ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բարձր ենք գնահատում Արցախի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Էդմոն Մարուքյան

Բարձր ենք գնահատում Արցախի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Էդմոն Մարուքյան

Մինչև ԱՀ նախագահի և Ազգային ժողովի լիազորությունների ավարտը որոշել էինք հանդիպում ունենալ գործող իշխանությունների հետ և մեր երախտիքի խոսքն ասել անցած տարիներին իրենց իսկ ունեցած ավանդի, կատարած աշխատանքների համար և քննարկել հետագա անելիքները:

 ԱՀ    նախագահ  Բակո  Սահակյանի  հետ     հանիդպումից  հետո  այս  մասին    «Արցախպրես»-ի     թղթակցի   հետ  զրույցում   ասել  է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
 
Նրա  խոսքով՝  «Լուսավոր Հայաստան»   կուսակցությունն  իր    ուժերով  ՀՀ-ում  և   նրա  սահմաներից  դուրս     Արցախի  հիմնախնդրի    լոբբիստն   է  և  աջակիցը  բոլոր  ամբիոններում:
 
«Հանդիպումներ  ենք  ունեցել  ԱՀ Ազգային   ժողովում,  նաև  ոչ   ֆորմալ  հանդիպում   նորընտիր  նախագահի  հետ: Մենք  մայիսի    21-ին   կրկին   գալու  ենք    Արցախ  և  մասնակցելու      ենք    նախագահի  երդմնակալության    արարողությանը»,-ավելացրել  է  Է. Մարուքյանը:
 
Խոսելով    համագործակցության  մասին՝    մեր  զրուցակիցն  ասել  է, որ     բարձր  է   գնահատում համատեղ  աշխատանքների  կազմակերպումը:    Կուսակցությունը   ամեն  կերպ   Արցախի   ու  նրա  խնդիրների     մասին  լսելի   է  դարձնում     արտերկրում: Եվ  դա  դրսևորվում  է   ապրիլյան  պատերազմի   ժամանակ  տեղի  ունեցած   վայրագությունները   փաստաթղթավորելու   և    միջազգային  հարթակներում  դրանց  մասին  բարձրաձայնելու  գործընթացով:
 

  • Կիսվել: