երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բարձր ենք գնահատում ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովմանն ուղղված հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ

Բարձր ենք գնահատում ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովմանն ուղղված հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի միկրոբլոգում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովին:

«Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովմանը, տարածաշրջանում ուժի կիրառումը զսպելուն և կայունության ամրապնդմանն ուղղված վճռական հայտարարությունները, որոնք հնչել են  ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության թեմայով լսումների ժամանակ: Դա արդյունավետ է բանակցությունների նախաշեմին»,- գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը:

  • Կիսվել: