հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Բացում» նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ–ից ու ԵՄ–ից պահանջում է հրատապ կարգով դիմել ՄԱԿ–ի ԱԽ

«Բացում» նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ–ից ու ԵՄ–ից պահանջում է հրատապ կարգով դիմել ՄԱԿ–ի ԱԽ

 «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամները ՀՀ ԱԳՆ–ից ու Եվրամիությունից պահանջում են հրատապ կարգով դիմել ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդ, որպեսզի վերջինս Արցախում հումանիտար ճգնաժամը վերացնելու մասին վճռական բանաձև ընդունի։ Նրանք այս պահանջը նամակի տեսքով այսօր փոխանցեցին ՀՀ արտգործնախարարությանն ու Երևանում ԵՄ գրասենյակին։
 
«Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումը անմարդկային դժվարությունների առաջ է կանգնեցրել Արցախի հայ ժողովրդին` զրկելով մարդու հիմնարար իրավունքներից և ստեղծելով հումանիտար աղետ»,– ասված է նամակում։
 
Նախաձեռնության անդամները նաև կետեր են առաջարկել, որոնք պետք է կենտրոնական լինեն
ՄԱԿ–ի ԱԽ–ի բանաձևում` Բերձորի միջանցքի բացում, այդ ճանապարհով մարդասիրական օգնության առաքում, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկում, Արցախի հայ ժողովրդի իրավունքների հաստատում։
 
«Ժամանակին գործողությունները չափազանց կարևոր են հումանիտար իրավիճակի է՛լ ավելի վատթարացումը կանխելու համար։ Այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը և լեգիտիմացնում Ադրբեջանի ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը՝ հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի»,– գրված է նամակում։
 

  • Կիսվել: