երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ՀՀ ԱԳՆ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ՀՀ ԱԳՆ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում` կապված Իրանի նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնյաների ուղղաթիռի վթարի հետ:

«Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռայիսիի, նախարար Աբդոլլահիանի և մյուսների հետ են։ Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը, որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- ասվում է  ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։

Շուրջ 4 ժամ է Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։

  • Կիսվել: