կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Բարբարոսությունն ու ահաբեկչությունը կլանել են մեր միջավայրը. ՀՀ ԱԳ նախարարը՝ Վիեննայում կատարվածի մասին

Բարբարոսությունն ու ահաբեկչությունը կլանել են մեր միջավայրը. ՀՀ ԱԳ նախարարը՝ Վիեննայում կատարվածի մասին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «թվիթթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությանը:

«Բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը: Երեկ Վիեննայում տեղի ունեցավ Հերթական ահաբեկչությունը։ Խորապես ցնցված եմ այս սարսափելի հարձակումից: Լիակատար համերաշխությունս եմ հայտնում Ավստրիայի մեր բարեկամներին։ Մեր հայրենակիցներն Արցախում պայքարում են Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների և վերջիններիս ծառայություններից օգտվող Ադրբեջանի դեմ»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։

  • Կիսվել: