հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կեղծ գործերով շինծու դատավարությունը

Բաքվում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կեղծ գործերով շինծու դատավարությունը

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Ադրբեջանում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կեղծ գործերով շինծու դատավարությունը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս անգամ դարձյալ ՛՛հարցաքննվել են՛՛ այսպես կոչված ՛՛տուժողները՛՛:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում, նշվում է միայն, որ հաջորդ դատական ֆարսը կանցկացվի վաղը՝ օգոստոսի 15-ին:

 

  • Կիսվել: