կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Բաքվում պահվող 4 հայ գերիների ազատ արձակումը հույս է տալիս մեզ հաջորդիվ մնացած 19 պահվող անձանց արձակման. Միրզոյան

Բաքվում պահվող 4 հայ գերիների ազատ արձակումը հույս է տալիս մեզ հաջորդիվ մնացած 19 պահվող անձանց արձակման. Միրզոյան

Հայաստանը կատարել է խաղաղության հստակ և գիտակցված ընտրություն, ձեռնարկել վճռական քայլեր, որոնք թույլ տվեցին Հարավային Կովկասին շարժվել դեպի խաղաղություն և համագործակցություն տարածաշրջանում և ավելին։ Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 
«2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթաժողովը նշնավորեց պատմական շրջադարձային պահ՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի համատեղ հռչակագրի ստորագրմամբ, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ՝ որպես վկա։ 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ միասին մենք նախաստորագրել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր։ Համաձայնագիրը, սահմանելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքները, որպես մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության անխախտելի հիմքեր: Հայաստանի համար սա լրջագույն խոստում է մեր քաղաքացիներին, մեր ապագա սերունդներին, որոնք տասնամյակներ տևած հակամարտությունից տուժել են, մենք ընտրելու ենք համագործակցությունը՝ բախման, հակամարտության փոխարեն, հույսը՝ հուսահատության փոխարեն, զարգացումը՝ անկման փոխարեն»,-ասաց նա։ 

Նա նաև անդրադարձել է 4 գերիների ազատ արձակմանն՝ ընդգծելով. «Վերջին չորս հայ գերիների արձակումը, որոնք Ադրբեջանում էին հույս է տալիս մեզ հաջորդիվ մնացած 19 պահվող անձանց արձակման, որոնք դեռ Ադրբեջանում են, ինչպես նաև այս համագործակցությունը կարևոր է՝ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանոման տեսանկյունից; Սա անկասկած նշանակալի ներդրում կլինի հաշտեցման գործում»։

  • Կիսվել: