չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բաքվից հնչող հայտարարությունները կարող են խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելու տպավորություն թողնել. Փաշինյան

Բաքվից հնչող հայտարարությունները կարող են խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելու տպավորություն թողնել. Փաշինյան

Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի մտցնել, սակայն նույնիսկ այս պարագայում Հայաստանն իր ռազմավարությունը չի ցանկանում փոխել: 

Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ՝ մանրամասներ ներկայացնելով խաղաղության գործընթացից: 

«Պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները կարող են նույնիսկ տպավորություն թողնել, թե Ադրբեջանը ցանկանում է դիտավորյալ, նպատակամղված փակուղի մտցնել խաղաղության գործընթացը՝ ինչ-ինչ հետագա նպատակներով: Բայց նույնիսկ այս մեկնաբանության պարագայում, ես կարծում եմ, որ մենք մեր ռազմավարությունը չպետք է փոխենք: Մեր ռազմավարությունը եղել է և պետք է շարունակի մնալ ՀՀ ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ամրապնդումը, հաստատումը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, քանի որ այդպիսին է ամբողջ միջազգային հանրության ըմբռնումը»,-ասել է վարչապետը: 

Ըստ Փաշինյանի` եթե նույնիսկ պարզվի, որ Ադրբեջանն առաջնորդվում է իր նշած վատագույն սցենարով, սա հայկական կողմի ռազմավարությունը չպետք է փոխի: Հայաստանի ռազմավարությունը պետք է հենվի լեգիտիմության վրա:

  • Կիսվել: