հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բաքվի վարչախմբի հետ համաձայնության հասնելը պատրանք է․ Ոսկանյան

Բաքվի վարչախմբի հետ համաձայնության հասնելը պատրանք է․ Ոսկանյան

Ցանկացած խոսույթ, որի առանցքում այն պատրանքն է, թե, իբր, երբևիցե հնարավոր է եղել կամ այժմ հնարավոր է Բաքվի բարբարոսական վարչախմբի հետ հասնել համաձայնության, որևէ աղերս չունի իրականության հետ։ Այս մասին իր Telegram-ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այդ վարչախումբը՝ հատկապես վերջին բռնապետի կառավարման տարիներին, մշտապես եղել է առավելապաշտ և աշխատել է մեկ «մեթոդաբանությամբ»՝ պատերազմով ծնկի բերել Հայաստանի և Արցախի հանրապետությունները։

Ընդ որում, այդ մասին անթաքույց կերպով քանիցս հայտարարել է հենց անձամբ Բաքվի բռնապետը, մինչդեռ մեր հանրային և քաղաքական մտքի հիմնական ուղեգիծը, ցավալիորեն, փոխանակ մշտապես շեշտադրելու պատերազմի անխուսափելիության և դրանում միայն հաղթանակի պատրաստվելու իրական օրակարգը, մեզ սնուցել է, իբր, հնարավոր «փոխզիջումների» պատրանքով, որից հնարավորին արագ պետք է ձերբազատվել և ի վերջո սկսել կերտել պետություն-ամրոց Հայաստանը, ինչն էլ թշնամուն ջախջախելու և հազարամյակների մեր պետականությունը ապահովագրելու ու զարգացնելու միակ ճանապարհն է», - գրել է նա։

  • Կիսվել: