երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բաքվի գործողությունները եռակողմ հայտարարության դեմ են․ «Հայաստանի Հանրապետություն»

Բաքվի գործողությունները եռակողմ հայտարարության դեմ են․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողությունների թիրախում ավելի հաճախ է սկսում հայտնվել սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը: Նման պահվածքը կարող է խոսել միայն մեկ միտման մասին՝ Բաքուն բոյկոտում է եռակողմ հայտարարության դրույթների կատարումը:

Ադրբեջանը աստիճանաբար մեծացնում է լարումը տարածաշրջանում: Արդյունքում հարցականի տակ է դրվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, որին այնքան ձգտում է Բաքուն եւ առաջին հերթին՝ Թուրքիան: Այս համապատկերում հավանականությունը մեծ է, որ Ադրբեջանի «ավագ եղբայրը» ստիպված լինի հասկացնել վերջինիս, որ այդ գործողությունների տրամաբանությունը վտանգի տակ է դնում Ադրբեջանը Նախիջեւանով Թուրքիային կապող՝ այդքան երազած ճանապարհի վերագործարկումը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: