շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման լուրջ նախադրյալներ կան․ Ալիև

Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման լուրջ նախադրյալներ կան․ Ալիև

 Լուրջ նախադրյալներ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման` տարածքային ամբողջականության և ինքնավարության փոխադարձ ճանաչման սկզբունքով։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
 
Նրա խոսքով` արդեն շուրջ 30 տարի է` Ադրբեջանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև սերտ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է, բացառություն է միայն Հայաստանի հետ հարաբերությունը։
 
Նա հիշեցրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ այսօր անցկացվելու է եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ։
 
Նիստի ընթացքում նա խոսեց նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին, որը, ըստ Ալիևի, ոչ միայն կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ, այլև միջազգային երկաթուղային ճանապարհների հիմնական երթուղիներից կդառնա։

  • Կիսվել: