շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բաքվի և Երևանի միջև ապագա խաղաղության պայմանագրի պահպանման համար կողմերը կարող են հենվել «3+3» հարթակի վրա. Գալուզին

Բաքվի և Երևանի միջև ապագա խաղաղության պայմանագրի պահպանման համար կողմերը կարող են հենվել «3+3» հարթակի վրա. Գալուզին

Ռուսաստանը ջանքեր է գործադրել և շարունակում է գործադրել հավասարակշռված խաղաղության պայմանագրի մշակման գործում Ադրբեջանին և Հայաստանին աջակցելու համար՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РИА Новости-ի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ պայմանագիրը կոչված է լինելու անփոխարինելի ներդրում ունենալ երկու հարևան պետությունների հաշտեցման, Հարավային Կովկասում երկարաժամկետ հեռանկարում խաղաղության և անվտանգության վերականգնման գործում։

«Հաշտեցումը նախատեսում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորում։ Համապատասխան «ճանապարհային քարտեզը» հայտնի է։ Դա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների հայտարարությունների համալիրն է։ Փաստաթղթերը մնում են ուժի մեջ և, հետևաբար, ենթակա են կատարման: Ռուսական բանակցային հարթակը միշտ մեր դաշնակիցների և գործընկերների տրամադրության տակ է»,- ասել է Գալուզինը։

Նա նշել է, որ կարևոր է ոչ միայն պատրաստել և ստորագրել փոխընդունելի պայմանագիր, այլև պայմաններ ստեղծել դրա պահպանման համար։

«Այս առումով Բաքուն և Երևանը կարող են հենվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի վրա։ Դրա անկյունաքարային սկզբունքը մասնակիցներից յուրաքանչյուրի ինքնիշխանության և անկախության խիստ հարգումն է»,- եզրափակել է ՌԴ փոխարտգործնախարարը։

  • Կիսվել: