ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բաքվի բռնապետը դեռահասի նման պարծենում է, որ բոլոր հարցերը լուծելու ամենաէֆեկտիվ ու արագ ձևն ուժի կիրառումն է. պատգամավոր

Բաքվի բռնապետը դեռահասի նման պարծենում է, որ բոլոր հարցերը լուծելու ամենաէֆեկտիվ ու արագ ձևն ուժի կիրառումն է. պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ 2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքները, թե՛ որպես պետություն, թե՛ որպես հասարակություն և թե՛ որպես անհատ, բոլորը զգում են:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության և կնճռոտ հարցերն ուժի, պատերազմի միջոցով լուծելու՝ բացահայտ ու հրապարակային խոստովանություններն անլսելի ու անպատժելի մնացին աշխարհի կողմից։ Ցավոք, այսօր ունենք հայաթափված Արցախ: Չնայած Բաքվի բռնապետն իր բոլոր հայտարարություններում ու հարցազրույցներում դեռահասի նման պարծենում է և ևս մեկ անգամ ընդգծում՝ խորհուրդ տալով մյուս երկրներին, որ աշխարհով բոլոր հարցերը լուծելու ամենաէֆեկտիվ ու արագ ձևն ուժի կիրառումն է, բլոկադան, էթնիկ զտումներն ու տեղահանումը, սրանով ևս մեկ անգամ հիմնավորում է, որ ինքն է սկսել պատերազմը Արցախի դեմ, միևնույն է, հասարակական-քաղաքական կյանքում դեռ կան մեծ ու փոքր կալիբրի գործիչներ, որ պնդում են հակառակը՛՛:

Պատգամավորն այս համատեքստում նա կարևորեց ՛՛Խաղաղության խաչմերուկի՛՛ գաղափարը։

 

  • Կիսվել: