ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Բաքվի բանտերում գտնվող մեր ռազմագերիները մեր անզորության, ամոթի արտահայտությունն են․ Բագրատ Սրբազան

Բաքվի բանտերում գտնվող մեր ռազմագերիները մեր անզորության, ամոթի արտահայտությունն են․ Բագրատ Սրբազան

«Ռուբեն Վարդանյանը ու մեր ռազմնագերիները, որոնք գտնվում են Բաքվի բանտերում, մեր անզորության, ամոթի արտահայտությունն են։ Մենք ենք գերեվարված բոլոր առումներով»,- ամենշաբաթյա ուղերձում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ Սրբազանը շարունակեց. «Գերեվարված ենք այն իմաստով, որ անճարակության զգացումով  որևէ բան չենք կարողանում իրականացնել որպես հասարակություն, որովհետև մեր ջանքերը, մտածումները ձգտումները բոլոր առումներով այդ իմաստով կալանավորված վիճակում են, միակ ու բարձրագույն պատասխանատուն այսօրվա չարիքի իշխանությունն է։

Մենք գտնվում ենք բանտում, գերեվարծության, նեղության, հալածանքների մեջ։

Համոզված եմ՝ կգա ժամանակը, կկարողանանք մեր գերիներին  հետ վերադարձնել տուն, իսկ այսօր մեզնից մնում է բոլոր հնարավոր միջոցներով ուղղակի բարձրաձայնել, աջակցել, չնչին հնարավորությամբ նպաստել նրանց ազատագրությանը»։

  • Կիսվել: