կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բաքուն սպասում է խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխաններին Երևանից․ Էլչին Ամիրբեկով

Բաքուն սպասում է խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխաններին Երևանից․ Էլչին Ամիրբեկով

Ադրբեջանն ու Հայաստանն այնքան էլ հեռու չեն խաղաղության համաձայնագրի կնքումից, Բաքուն նույնպես կցանկանար կողմերի միջև վեճերի լուծման մեխանիզմ ստեղծել։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Կարևոր է հասկանալ, որ բանակցությունների այս վճռական փուլում, երբ թվում է, թե մենք այնքան էլ հեռու չենք վերջնական համաձայնությունից, մեզ իսկապես անհրաժեշտ են արդյունքների վրա հիմնված գործողություններ», - The Guardian-ը մեջբերում է Ամիրբեկովի խոսքերը։

Ադրբեջանցի պաշտոնյան նշել է նաև, որ Բաքուն սպասում է խաղաղության պայմանագրի առաջարկներին պատասխաններին Երևանից։

  • Կիսվել: