չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Փաստերի «ակնհայտ խեղաթյուրումը» արհամարհանք է Ադրբեջանի լեգիտիմ շահերի նկատմամբ»․ Բաքուն պատասխանել է Ժոզեպ Բորելին

«Փաստերի «ակնհայտ խեղաթյուրումը» արհամարհանք է Ադրբեջանի լեգիտիմ շահերի նկատմամբ»․ Բաքուն պատասխանել է Ժոզեպ Բորելին

Բաքուն մերժում է Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի կողմից 2024 թվականի հունվարի 22-ի պնդումները՝ միջազգային հարաբերությունների խորհրդի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին ասվում է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

«ԵՄ Բարձր ներկայացուցչի կողմից փաստերի «ակնհայտ խեղաթյուրումը» արհամարհանք է Ադրբեջանի լեգիտիմ շահերի նկատմամբ, և նման «սպառնալից» հռետորաբանությունը երկակի ստանդարտի վառ օրինակ է, որն էլ ավելի է սրում Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունները:

Բարձր ներկայացուցիչը ոչ միայն ամբողջովին «խեղաթյուրում է» Ադրբեջանի նախագահի «տեսակետները» Ադրբեջանի և Հայաստանի տարածքների մասին «պատմական փաստերի վերաբերյալ», այլև «հրահրում է ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ»:

Այհան Հաջիզադեն շեշտել է, թե իբր «միջազգային հանրությունը ոչ մի ջանք չի գործադրել Հայաստանին «համոզելու գործել միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան» և որ «Ադրբեջանը մշտապես «հավատարիմ» է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանն ու կայունությանը»:

««Ագրեսիան» և «անջատողականությունը» դադարեցնելու ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած «միջոցները» նախադրյալներ են ստեղծում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար»,- հայտարարել է նա:

Անդրադառնալով ֆրանսիացի դիվանագետների արտաքսման կապակցությամբ Ֆրանսիայի հետ համերաշխության մասին ԵՄ ներկայացուցչի հայտարարությանը դիվանագետը նշել է, որ «դա ոչ միայն բացահայտ միջամտություն է շարունակվող իրավական հետաքննության գործընթացին, այլև Ադրբեջանից վտարված ֆրանսիացի դիվանագետների անօրինական գործողությունների արդարացում է»․ «Նման կանխակալ հայտարարությունը, Ֆրանսիայում ադրբեջանցի դիվանագետների դեմ անհիմն միջոցների անտեսման հետ մեկտեղ, ցույց է տալիս, թե ինչպես են որոշ պետություններ, որոնք բացահայտորեն անտեսում են դիվանագիտական էթիկայի բոլոր կանոններն ու հրահանգները, հրաժարվում են գործի հետաքննություն անցկացնելուց, բացասական ազդեցություն ունենում այդ կառույցի վրա»: «Ադրբեջանը, հավատարիմ լինելով իր միջազգային պարտավորություններին և միջազգային իրավունքին, վճռականորեն կասեցնելու է իր ազգային շահերին հակասող ցանկացած հավակնություն և սպառնացող հռետորաբանությունը լեգիտիմացնելու փորձեր»,- եզափակել է Հաջիզադեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի տարածքում Ադրբեջանի հավակնություններով։ Բորելը նշել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անթույլատրելի է լինելու, և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար։

  • Կիսվել: