կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բաքուն կշարունակի ձգտել պատասխանատվության ենթարկել Երևանին՝ մարդու իրավունքների ոտնահարման համար. Ադրբեջանի ԱԳՆ տեղակալ

Բաքուն կշարունակի ձգտել պատասխանատվության ենթարկել Երևանին՝ մարդու իրավունքների ոտնահարման համար. Ադրբեջանի ԱԳՆ տեղակալ

Բաքուն կշարունակի ձգտել պատասխանատվության ենթարկել Երևանին մարդու իրավունքների ոտնահարման համար: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ մեկնաբանելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

Նա նշել է, որ Ադրբեջանը ՛՛պարտավորվում է կիրառել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները Լաչինի ճանապարհին անվտանգ երթևեկությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության՛՛։

Բացի այդ՝ Մամեդովը նաև գրել է. ՛՛Հայաստանը նաև պարտավոր է ձեռնպահ մնալ իրավիճակի սրումից՝ համաձայն դատարանի նախորդ՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վճռի՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Բաքվի խնդրանքը՝ որոշելով, որ Ադրբեջանը ապացույցներ չի ներկայացրել, որոնք ցույց կտան, որ Հայաստանի ենթադրյալ գործողություններն ուղղված են ադրբեջանական ծագումով մարդկանց իրավունքների ոտնահարմանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի սկզբին Բաքուն դատարանին խնդրել էր ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Երևանի դեմ՝ պարտավորեցնելով Հայաստանին ՛՛անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Ադրբեջանը կարողանա արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծել քաղաքները, գյուղերը և տարածքները Լաչինում, Քելբաջարում և այլ շրջաններում, որտեղ կվերադառնա Ադրբեջանի խաղաղ բնակչությունը՛՛:

Նախօրեին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջել էր անել հնարավորը՝ Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժվելու համար։

 

  • Կիսվել: