կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բաքուն կողմ է Հայաստանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու մասին առաջարկին` տարածքային ամբողջականության պահպանմամբ. Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն կողմ է Հայաստանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու մասին առաջարկին` տարածքային ամբողջականության պահպանմամբ. Ադրբեջանի ԱԳՆ

Պաշտոնական Բաքուն կողմ է միջազգային հանրության` հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող լարվածությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու և սահմանազատում և սահմանագծում իրականացնելու մասին կոչերին: «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կողմ ենք սահմանային լարվածությունը բանակցությունների միջոցով կարգավորելուն, ինչպես նաև աջակցում ենք միջազգային հանրության կոչերին երկու երկրի միջև սահմանազատում և սահմանագծում իրականացնելու մասին: Ադրբեջանը կողմ է արտահայտվել նաև սահմանազատման և սահմանագծման հարցով եռակողմ հանձանժողով ստեղծելուն»,- ասվում է Աբդուլաևայի հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ վերջինս ընդգծել է, որ սահամանգծման և սահմանազատման անցկացման ժամանակ անհրաժեշտ է հարգել երկու երկրի տարածքային ամբողջականությանը:

«Միայն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության միջազգային իրավունքի պահպանմամբ է հնարավոր կարգավորել միջպետական հարաբերությունները, սկսել սահմանագծումն ու սահմանազատումը, և վերջապես, ամուր հիմք գցել խաղաղ համակեցության համար»,- հավելել է ԱԳՆ խոսնակը:

  • Կիսվել: