երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Բաքուն խոչընդոտներ չի տեսնում Երևանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար․ Սահիբա Գաֆարովա

Բաքուն խոչընդոտներ չի տեսնում Երևանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար․ Սահիբա Գաֆարովա

Բաքուն խոչընդոտներ չի տեսնում Երեւանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Խորհրդարանի նախագահը հայտնել է Բաքվի պատրաստակամության մասին, նշել ՝ պատրաստ են շարունակելու Երեւանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները։

«Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագիր կնքելու համար: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա»,- ասել է նա։

Նրա խոսքով, «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա»։

  • Կիսվել: