չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բաքուն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կոչ է անում զերծ մնալ միակողմանի հայտարարություններից

Բաքուն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կոչ է անում զերծ մնալ միակողմանի հայտարարություններից

Բաքուն կոչ է անում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը զերծ մնալ միակողմանի հայտարարություններից։

«Նման մոտեցումը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանը և խրախուսում է Հայաստանում ռևանշիստական և անջատողական առկա տրամադրությունները և դրանով իսկ հանգեցնում տարածաշրջանում լարվածության սրմանը։

Այս դիրքորոշումը ստվերում է Միացյալ Նահանգների չեզոքությունն ու անկողմնակալությունը, որը փորձում է իր դերակատարումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է. ՛՛Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր՛՛:

  • Կիսվել: