երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բաքուն դեռ չի արձագանքել հայկական կողմի ներկայացրած գրավոր փաթեթին. ԱԽ քարտուղար

Բաքուն դեռ չի արձագանքել հայկական կողմի ներկայացրած գրավոր փաթեթին. ԱԽ քարտուղար

Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկացված առաջարկությունների փաթեթն ընդհանուր առմամբ վերաբերում է սահմանում բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ, գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները», - մանրամասնեց Գրիգորյանը։

Նա ասաց, թե առաջարկությունները Բաքվին ներկայացրել են գրավոր, և այս պահին դեռևս արձագանք չեն ստացել։

Հիշեցնենք՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ռուսական կողմին և ռուսական կողմի միջնորդությամբ՝ Ադրբեջանին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: