երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Բաքուն դատապարտել է ԵԽ-ի բանաձևը, որը կոչ է անում ազատել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը

Բաքուն դատապարտել է ԵԽ-ի բանաձևը, որը կոչ է անում ազատել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, դատապարտել է ԵԽ-ի ընդունած բանաձևը, որտեղ կոչ է արվում ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Պաշտոնական Բաքուն բանաձևը որակել է ՛՛կանխակալ՛՛ և նշել, որ այն ՛՛միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին՛՛:

՛՛Եվրախորհրդարանը, որը ծառայում է Ֆրանսիայի, Հայաստանի և հայկական լոբբիի շահերին, վերածվել է այլ պետությունների ներքին գործերին միջամտելու գործիքի՛՛,-հայտարարել են Ադրբեջանի խորհրդարանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հերթական բանաձևը՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում:

  • Կիսվել: