չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բանկային գաղտնիքի վերաբերյալ Էդմոն Մարուքյանի ասածի մեջ ճշմարտություն կա. Անանյան

Բանկային գաղտնիքի վերաբերյալ Էդմոն Մարուքյանի ասածի մեջ ճշմարտություն կա. Անանյան

Մամուլի ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ասածի մեջ, որը վերաբերում է բանկային գաղտնիքին, որոշակի մասով ճշմարտություն կա: 

Նշենք, որ ԼՀԿ պատգամավորը գրել էր՝ բանկային գաղտնիքին հասցվում է վերջնական մահացու հարվածը:

Անանյանը հորդորեց այսօր հետևել լրատվությանը, նոր հաղորդագրություն են տարածելու.

«Կարծում եմ, որ մեր հայտարարությունները հնարավոր է՝ տարընկալումներ են առաջացրել հանրության մոտ: Նաև կարծում եմ, որ պարոն Մարուքյանի մոտ կարող են որոշակի տարընկալումներ լինել»:

  • Կիսվել: