ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բանակը ճիշտ է անում, որ չի ենթարկվում իշխանություններին. Սեյրան Օհանյան

Բանակը ճիշտ է անում, որ չի ենթարկվում իշխանություններին. Սեյրան Օհանյան

Այսօր նորից համոզվում եմ՝ թուրքական գործակալական շարասյունը ՀՀ-ում գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Անձամբ Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու պատերազմի և պարտության համար, քանի որ մերժեց մեր գործընկերների հետ հարաբերությունները, Մինսկի խմբի ֆորմատը, Ալիևը ինքն ասաց, որ Փաշինյանն է նախաձեռնել, որպեսզի երկուսով պլանավորեն Արցախի հարցը լուծումը, նա լուծեց պատերազմով և տարավ դեպի պարտություն: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ այսօր միակ լեգիտիմ կառույցը բանակն է: Ըստ  Օհանյանի՝ բանակը ճիշտ է անում, որ չի ենթարկվում իշխանություններին: Նա կոչ արեց գալ հանրահավաքի՝ բանակի թիկունքը ամուր պահելու համար:

  • Կիսվել: