շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բանակը կարող է չենթարկվել հետ քաշվելու հրամանին․ Օհանյան

Բանակը կարող է չենթարկվել հետ քաշվելու հրամանին․ Օհանյան

Հայ-ադրբեջանական սահմանի մասնակի սահմանազատումն ու սահմանագծումը, առանց վերջնական համաձայության եւ փոխադարձության սկզբունքի պահպանման, լիովին կհամապատասխանի Բաքվի շահերին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նրա կարծիքով՝ ադրբեջանական նախապայմանների միակողմանի կատարումը այս գործըթնացում «հանցագործություն է եւ դավաճանական վարք սեփական ժողովրդի հանդեպ»։

«Այդ գործընթացից հետո մենք չենք կարողանա վստահ լինել այն բանում, որ ադրբեջանական ստորաբաժանումները դուրս կգան սահմանի այլ տեղամասերից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի պատասխանել այդ հարցին։ Դա նույնպես սահմանադրական նորմի խախտում է, եւ ես կարծում եմ, որ այդ գործընթացին մասնակցող մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն»,- ասել է նա։

Օհանյանը հաստատել է. բանակը կարող է չենթարկվել հեռանալու հրամանին։

«Հանցավոր գործընթացից հրաժարումը յուրաքանչյուր մարդու իրավունքն է։ Չպետք է հրաժարվել սահմանը պաշտպանելուց։ Պետք է պարզապես չկատարել անօրինական հրամանները»,- ընդգծել է խորհրդարանականը։

  • Կիսվել: