հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բանակի ոգին բարձր է, և մենք կարող ենք պարտադրել գործողություններ. Էնֆիաջյան

Բանակի ոգին բարձր է, և մենք կարող ենք պարտադրել գործողություններ. Էնֆիաջյան

Մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր բանակի ոգին շատ բարձր է, ռազմատեխնիկայի, սպառազինության խնդիր մենք չունենք և կարող ենք պարտադրել գործողություններ պարզապես: Բայց մենք շատ լավ գիտակցում ենք, որ ի վերջո խնդրի լուծումը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանկ նշեց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

Արցախի Հանրապետությունն իր ինստիտուցիոնալ բոլոր ենթակառուցվածքներով որպես պետություն գոյություն ունի տարիներ շարունակ՝ ընդգծեց Էնֆիաջյանը՝ հավելելով, որ պետք է սկսվի ճանաչման գործընթաց, բայց կարող է բանակցությունների գործընթացում օրակարգային նոր կետեր բերել ընթացող ռազմական գործողությունները:

«Արցախի ճանաչումը մեր զինանոցում մեկ զենք է, մեկ գործողություն, բայց դրան երկիրը դեռևս չի գնում: Ես գտնում եմ, որ ռազմական, պետական մակարդակով համագործակցության հուշագիր կնքելու և գործողություններ սկսելու նախադրյալներն ըստ էության այսօրեական է: Պետք է հասկանանք, որ մեզ համար ամենակարևորը ոչ թե ՀՀ խորհրդարանի կողմից ճանաչումն է, այլ քաղաքակիթ աշխարհի կողմից այս փաստն ու իրողությունն ընդունելն ու արձանագրելն է»,- նշեց Էնֆիաջյանը:

  • Կիսվել: