շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Բանակցվող «խաղաղության պայմանագիր» փաստաթուղթը Բաքվի սպառնալիքի տակ է պատրաստված․ Սաղաթելյան

Բանակցվող «խաղաղության պայմանագիր» փաստաթուղթը Բաքվի սպառնալիքի տակ է պատրաստված․ Սաղաթելյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության պայմանագիր» փաստաթուղթը Բաքվի սպառնալիքի տակ է պատրաստված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
 
«Խնդրում եմ այդ փաստաթուղթը չանվանել «խաղաղության», քանի որ խաղաղության հետ այն որևէ առնչություն չունի։ Դա Ադրբեջանի պայմաններով, Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ ինչ–որ փաստաթղթի նախագիծ է։ Դրանից Հայաստանը որևէ բան ձեռք չի բերում, մեզ համար դրական կետ չկա։ Ընդամենն Ադրբեջանը մինչ այս ագրեսիայի հետևանքով ձեռք բերածն ամրագրում է և, ըստ էության, պատրաստում է նոր հարձակումներ Հայաստանի նկատմամբ։ Մենք ծանոթ ենք այդ փաստաթղթին,այն Հայաստանի համար նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ է»,– ընդգծեց Սաղաթելյանը։
Նրա կարծիքով՝ պայմանագիրը ստորագրելու պահին Ադրբեջանական ԶՈւ–ն շարունակելու է մնալ ՀՀ տարածքում, սահմանազատում և սահմանագծում տեղի չի ունենալու, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կմնա Բաքվի բանտում։ Վստահ է` այս պարագայում խաղաղության մասին խոսել չի կարելի։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով` բոլոր այն պնդումները, թե Արցախը տանք՝ Հայաստանը կփրկվի, սխալ են, պայմանագրի նախագծով հստակ է` Հայաստանը չի փրկվում։

  • Կիսվել: