Բանակցությունները շարունակվում են. Պատգամավոր
Բանակցությունները շարունակվում են, գրում է ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։
«Այս ընթացքում որոշ նորելուկ քաղգործիչներ, Սյունիքի անվտանգությունը մանրադրամ սարքած, հանուն սեփական ստորագույն շահերի՝ ստահոդ լուրեր են տարածում՝ հարվածի տակ դնելով Հայաստանի անվտանգությունը և խուճապ առաջացնելով հանրության շրջանում։ Խնդրում եմ պահպանել զգոնությունը, սպասել պաշտոնական տեղեկատվության և տուրք չտալ քաղաքական մանրավաճառների ստերին»,- մասնավորապես ասվում է պատգամավորի գրառման մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Infoport.am-ի աղբյուրը հայտնել էր, որ հայկական և ադրբեջանական կողմերի բանակցություններն այսօր ավարտվել են հայկական կողմի համար որոշակի առաջընթացով։ Մասնավորապես, ըստ նրա` Սև լճի տարածքում ադրբեջանցիները մոտ 2 կմ նահանջել են։
Հետագա գործընթացի շուրջ բանակցությունները կշարունակվեն։