ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բանակցություններն ավարտվել են. այս պահի դրությամբ Ադրբեջանը չի համաձայնվում բացել իր կողմից փակված՝ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ

Բանակցություններն ավարտվել են. այս պահի դրությամբ Ադրբեջանը չի համաձայնվում բացել իր կողմից փակված՝ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ

Քիչ առաջ ավարտվեցին այսօր ցերեկվանից սկսված բանակցությունները ադրբեջանական կողմի հետ՝ ադրբեջանական կողմից Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ բացելու ուղղությամբ:

Բանակցությունները, ըստ infoport.am-ի տվյալների, ոչ մի արդյունք չեն գրանցել: Չնայած իշխանական պատգամավորների հավաստիացումներին, որ բանակցություններն ընթանում են դրական դինամիկայով՝ ադրբեջանական կողմը նախ հրաժարվել է բանակցել հայկակակն կողմի հետ՝ ընդունելով միայն  ռուսական կողմի առաջարկը, ապա  բանակցությունների ավարտին ընդհանրապես հայտարարել է, որ հրաժարվում է բացել ճանապարհը՝ առաջ քաշելով նոր նախապայմաններ:

Ինչ վերաբերում է Սյունիքի շրջանում կոմունիկացիոն իրավիճակին, ապա Գորիս-Կապան ճանապարհը շրջանցող Գորիս-Աղավնի ճանապարհը նույնպես գրեթե փակ է՝ կուտակումների պատճառով: Բազմաթիվ բեռնատար ավտոմեքենաներ, փորձելով շրջանցել հիմնական ճանապարհը, կուտակվել են տարանցիկ ճանապարհում և այն փաստացի դարձրել անանցանելի: 

Բեռնափոխադրող ընկերությունների ներայացուցիչներն էլ իրենց հերթին հայտնում են, որ հայ-իրանական սահմանին ևս բեռնատար մեքենաների մեծ կուտակումներ են առաջացել, և, իրավիճակը չշտկվելու դեպքում, կառաջանան լոգիստիկ և պարենային լուրջ խնդիրներ:

  • Կիսվել: