ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բանակցային սեղանի շուրջ չեմ լսել, որ Բաքուն հրաժարվում է խոսել ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության մասին. Փաշինյան

Բանակցային սեղանի շուրջ չեմ լսել, որ Բաքուն հրաժարվում է խոսել ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության մասին. Փաշինյան

Բանակցային սեղանի շուրջ ես չեմ լսել, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մյուս կողմից Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների ելույթներից չի երևում նման պատրաստակամություն»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականություն։ «Իհարկե ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված խնդիր կա, և այդ խնդիրը պետք է հասցեագրվի։ Բայց կա նաև մեծ անվստահություն` Հայաստանի կողմից Ադրբեջանի և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ»,-ասաց նա:

  • Կիսվել: