երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բալթյան երկրներում ՀՀ դեսպանը ամփոփել է տարին

Բալթյան երկրներում ՀՀ դեսպանը ամփոփել է տարին

Բալթյան երկրներում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ամփոփել է տարին։

Իր ֆեյսբուքյան էջում Մկրտչյանը մասնավորապես գրել է․ "Բալթյան երկրներում ՀՀ դեսպանության համար 2019 թ.֊ը անցավ ամենահագեցած օրակարգով՝ Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի հոբելյանների նշանաբանների ներքո։ Բազմաթիվ միջոցառումներ, փոխայցելություններ, որոնք անցկացվեցին ամենաբարձր մակարդակով։ Քաղաքական երկխոսությունը Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հետ էլ ավելի ակտիվ բնույթ կրեց։ Երեք երկրներից երկուսի՝ Լիտվայի և Լատվիայի հետ 2020 թ֊ից գործելու է ուղիղ օդային կապ Երևանի հետ, ինչը ակտիվացնելու է տնտեսական շփումները և զբոսաշրջիկների հոսքը փոխադարձաբար։

Հաջորդ տարին լինելու է ոչ պակաս ակտիվ և հարուստ օրակարգով։ Այնպես որ հանդիպելու շատ առիթներ են լինելու։

Միաժամանակ կցանկանայի ջերմորեն առանձնացնել տարածաշրջանի երեք երկրների հայ համայնքների ակտիվ աջակցությունը և մասնակցությունը ՀՀ դեսպանության բոլոր միջոցառումներին։ Բոլորիդ մաղթում եմ երջանկություն։

Կցանկանայի շնորհավորել և շնորհակալություն հայտնել նաև ՀՀ դեսպանության անձնակազմին։ Նվազագույն հնարավորություններով առավելագույն արդյունքներ թիրախավորելու մեր ջանքերը ապարդյուն կլինեին առանց նպատակաուղղված, նվիրված, հայրենասեր և վճռական աշխատակիցների։

Շնորհավոր բոլորիդ Նոր Տարին"։

  • Կիսվել: