ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բալային համակարգում վերանայումները հնարավոր են. Տիգրան Ավինյան

Բալային համակարգում վերանայումները հնարավոր են. Տիգրան Ավինյան

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը նշել է, որ շուրջ 45 օր է՝ հանրապետությունում գործում է բալային համակարգը:

Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչ տվյալներ կան, արդյոք պե՞տք է մեքենան անձնական նպատակներով շահագործող վարորդին էլ 9 բալ հատկացնել, ոչ անձնական նպատակով, օրինակ՝ տաքսի ծառայության վարորդին էլ նույնքան տալ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արձագանքելով հարցին, նշել է. «Կարծում եմ՝ մեզ դեռևս պետք կլինի, որ հասկանանք՝ ի՞նչ վիճակագրություն ունենք: Բալային համակարգի ներդրման հետևանքով փաստացի տվյալների վերլուծության հիման վրա որոշ վերանայումներ հնարավոր են, բայց այդ վերանայումները, կարծում եմ՝ պետք է կրկին հիմնավոր լինեն: Չեմ բացառում, որ համակարգը իդեալական չէ, բայց այն սկզբունքները, որով կառուցված է համակարգը, տրամաբանական են և դրական են ազդելու ճանապարհային երթևեկության կանոնների պահպանությանը»:

Ծառուկյանն արձագանքելով պատասխանին նշել է, որ ցանկալի կլինի վերանայումների ժամանակ հաշվի առնել, որ որպես վարորդ աշխատելով հացի փող աշխատողներին չպետք է հատկացվի նույն 9 բալը, ինչ անձնական նպատակով մեքենա վարողներին:

  • Կիսվել: