երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
«Բալասանյան դաշինք»-ի դեռ մանդատ չստացած ավագանու անդամի 5 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

«Բալասանյան դաշինք»-ի դեռ մանդատ չստացած ավագանու անդամի 5 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Գյումրիի թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր բավարարել է «Բալասանյան դաշինք»-ի ընտրացուցակում ընդգրկված, սակայն դեռ մանդատ չստացած ավագանու անդամի 5 թեկնածուի ինքնաբացարկի դիմումները․ նրանք հանձնաժողովից խնդրել էին հանել իրենց անունները ընտրական ցուցակից, որում, ի դեպ, ավագանու գործող անդամներից բացի, վեց հոգի էին, նրանցից մեկը դիմում չի ներկայացրել։

Հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինքը» չէր ներկայացել ավագանու նիստին և տապալել էր այն, իսկ հոկտեմբերի 15-ից ժամանակավորապես հեռավար աշխատելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Նա արդեն վերադարձել է աշխատանքի։

Լրագրողների հետ զրույցում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը հայտնել է, որ ավագանու գործող անդամներից ինքնաբացարկի դիմում չեն ստացել, գրում է 1lurer.am-ը:

 

  • Կիսվել: