չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բախվելով դժվարին մարտահրավերների՝ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել պետականության ամրապնդման և արդար խաղաղության կերտման հարցում․ Արարատ Միրզոյան

Բախվելով դժվարին մարտահրավերների՝ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել պետականության ամրապնդման և արդար խաղաղության կերտման հարցում․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առիթով:

«Հայաստանը նշում է իր պետական կարևոր տոներից մեկը՝ Սահմանադրության օրը։ Սահմանադրությունը սահմանում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստան պետության հիմնարար սկզբունքները։

Իր ճանապարհին դեռևս բախվելով դժվարին մարտահրավերների՝ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել պետականության ամրապնդման և արդար խաղաղության կերտման հարցում»,- գրել է Միրզոյանը։

  • Կիսվել: